Գլխավոր Նորություններ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին...

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին (լուսանկարներ)

117

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»: