Գլխավոր Նորություններ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ առաջիկայում իրականացվող մի շարք չվերթների մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ առաջիկայում իրականացվող մի շարք չվերթների մասին

22

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակում է կատարել՝ առաջիկայում իրականացվող մի շարք չվերթների մասին․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:00, Երևանից մեկնում ժամը 03:00):
Ս. թ.հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,- ասված է հայտարարության մեջ։