Գլխավոր Նորություններ Ումի՞ց է վախենում Նիկոլը

Ումի՞ց է վախենում Նիկոլը

237

168.am-ը գրում է.

Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։ Երբ երկրի ներսում պետության գլուխը սկսում է ամենօրյա ռեժիմով սուտ խոսել և հանրությանը հերթական տեսարանը մատուցել, ուրեմն նա դասական փարիսեցի է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները չեն համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ ամբողջությամբ հակասում են։

Ումի՞ց է ամենաշատը վախենում Նիկոլ Փաշինյանը․ հետևելով նրա գործելաոճին ու հռետորաբանությանը, պարզ է դառնում, որ նա ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից, քանի որ նա երկու տարի շարունակում է ապրել իր կողմից ստեղծված ծուռ հայելիների աշխարհում։

Չնայած նա իր գրեթե ամեն ելույթում գոռգոռում է իր՝ հրապարակային ու բաց քաղաքական գործիչ լինելու մասին, սակայն նա կպչուն մտքերով ու սեփական ստվերի հետ ամենօրյա կռվի մեջ մտած մի գործիչ է, ով չունի վերջնական որոշում կայացնելու ունակություն, և, որ ամենակարևորն է, միշտ պատասխանատու ու առանցքային պահին, երբ պետք է ինքը լինի տվյալ իրավիճակի պատասխանատուն ու հիմնական կոորդինատորը, փախչում է պատասխանատվությունից։ Ու ընդհանրապես կապ չունի, թե խոսքն ինչի մասին է, լինի դա ներթիմային քննարկում, թե քաղաքական մի որևէ իրավիճակի հստակ ու սթափ գնահատական տալու իրավիճակ։

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է տարիների ընթացքում համոզել հասարակությանը բազմաթիվ միֆերի և լեգենդների` «իրական» լինելու մասին, որոնք ջարդվում են գլխին հենց իր իշխանության օրոք:

Խոսելով Փաշինյանի վախերի մասին՝ պետք է նշենք, որ նա լուրջ ջղաձգումներ ունի նաև ցանկացած մարդկային կուտակումից, քանի որ շատ փայլուն հասկանում է, թե ինչ կտրուկ շրջադարձ կարող է իրենից ներկայացնել ամենափոքր ու անտեսված հանրահավաքը, իսկ տվյալ պահին ՀՀ ներսում գոյություն ունեցող «արտակարգ դրության» փաստը, որը բացառապես ունի քաղաքական կոմպոնենտ, Փաշինյանի համար իսկական երկնային մանանա է, քանի որ այլ կոմֆորտ միջավայր նա չէր էլ կարող երազել, երբ ամենափոքր թվով մարդկային կուտակումը միանգամից լիկվիդացվում է՝ «սոցիալական հեռավորության չպահպանման» կամ «արտակարգ դրության պայմանների» խախտման անվան տակ։

Ի դեպ, մի հետաքրքիր առանձնահատկության մասին, ինչը, որպես իր համար փրկօղակ, հաճախ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտորեն շատերս ենք նկատել, որ Նիկոլն այս կամ այն գործընթացը նախաձեռնելիս հաճախ փորձում է այդ իրողությունը մատուցել՝ որպես «հեղափոխության երկրորդ փուլ»։ Հենց նման սոուսով են մատուցվել «տնտեսական հեղափոխություն» հորջորջվող որոշակի տնտեսական դրական ցուցիչների աճը, դատական համակարգի դեմ օրը ցերեկով կազմակերպված էքսպանսիան և այլն։ Այս ամենը, պրիմիտիվ բառախաղից ու անզուսպ դեմագոգիայից բացի, այլ կերպ որակել հնարավոր չէ։

Որպես կանոն՝ քաղաքական և ընդհանրապես ցանկացած ճգնաժամի ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Հիմա մենք բացահայտ տեսնում ենք, որ որպես քաղաքական հենարան՝ Փաշինյանն իր համար նախընտրում է ոչ թե քաղաքական պարտնյորներին, այլ՝ ուժային համակարգերն իր կամքին ենթակա դարձնել և դրա հաշվին ապահովել ինքն իրեն։