Գլխավոր Նորություններ Հայտնի է՝ մինչև երբ օտարերկրյա քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան

Հայտնի է՝ մինչև երբ օտարերկրյա քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան

9294

«Ռոսավիացիան» հեռագիր է ուղարկել օդանավակայաններին և ավիաընկերություններին՝ տեղեկացնելով Ռուսաստան մուտքի արգելքի երկարացման մասին:

«Մինչեւ 31.07.2020 տեղական ժամանակով 23:59  Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ժամանակավոր սահմանափակում է գործում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար»,- նշվում է հեռագրում:

ՌԲԿ-ն ունի փաստաթղթի պատճեն, որի իսկությունը հաստատել է աղբյուրը կառավարությունում, Դոմոդեդովոյի և S7-ի ներկայացուցիչները:

Նման հեռագրեր թողարկվում են մարտի 27-ից հետո ամեն ամիս, երբ կառավարությունը դադարեցրեց միջազգային պլանային եւ չարտերային թռիչքները կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այդպես, խոսքը ոչ միայն Ռուսաստան մուտքի սահմանափակման մասին է, այլ նաեւ՝  արտասահմանյան երկրներ մուտքի արգելքի:

Եթե որոշումներ ընդունվեն միջազգային հաղորդակցության բացման վերաբերյալ, ապա ավիաընկերություններին և օդանավակայաններին նոր հեռագրեր կուղարկվեն։