Գլխավոր Նորություններ Տատիկիս խորհրդով ես փորձեցի այս հրաշք միջոցը և այդ օրվանից մոռացա ոտքերի...

Տատիկիս խորհրդով ես փորձեցի այս հրաշք միջոցը և այդ օրվանից մոռացա ոտքերի ցավի մասին. պետք կգա միայն տնտեսական օճառ և մի քանի կաթիլ յոդ

3458

Մինչև այս միջոցի մասին իմանալը ես շատ եմ տառապել, որքան անքուն գիշերներ եմ անցկացրել ցավից տնքալով, չգիտեի ինչպես ազատվել այդ տառապանքից: Բազմաթիվ միջոցներ եմ փորձել և վերջապես այս միջոցի օգնությամբ կարողացա ազատվել ցավից:

Թասի կամ դույլի մեջ լցնել 2-3 լ տաք ջուր, այդ ջրի մեջ լցրել եմ տնտեսական օճառի քերուկ, (ձեռքի սովորական օճառը պիտանի չէ այս դեպքում), որպեսզի ջուրը դառնա սպիտակ, ինչպես կաթը:

Ավելացնել մեկ ճաշի գդալ սննդային սոդա և մեկ ճաշի գալ ծովի կամ սովորական աղ, խառնել, որ լավ լուծվի, ջրին ավելացնել եռման ջուր, որ ոտքերը հնարավոր լինի պահել մեջը, ավելացնել 10 կաթիլ յոդ:

Ոտքերը պահել այդ ջրի մեջ 15 րոպե և ոչ մի րոպե ավել, այլապես հնարավոր է հակառակ պրոցես: Ոտքերը չորացնել սրբիչով և մերսող շարժումներով քսել կրեմ, կամ ձիթայուղ, հագնել բրդե գուլպա և պառկել քնելու:

Այս լուծույթը օգտագործել 3 անգամ, ամեն անգամ ավելացնելով եռման ջուր և 10 կաթիլ յոդ:

3-րդ անգամից առաջ պատրաստել նոր լուծույթ:

Կատարել 10-12 պրոցեդուրա, այնուհետև դադար տալ և կրկնել:

Հիշեցում. երակների վարիկոզ լայնացման և թրոմբոֆլեբիտի դեպքում լուծույթը չի կարելի շատ տաք անել:

boomsworld.ru