Գլխավոր Սպորտ Էմերին՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին. Քաղաքական խնդիրներ են և ես չունեմ այդ...

Էմերին՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին. Քաղաքական խնդիրներ են և ես չունեմ այդ հարցի լուծումը

159

Արսենալի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, Չելսիի դեմ կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակիչից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիմասին։ 

 Նա մասնավորապես ասել է, որ քաղաքական խնդիրների պատճառով չգիտի՝ արդյոք կիսապաշտպանը Բաքվում կմասնակցի Չելսիի դեմ եզրափակիչին՝ թե ոչ։ «Քաղաքական խնդիրներ կան և ես չգիտեմ, թե որն է լուծումը։ Մենք ցանկանում ենք խաղալ՝ թիմում ունենալով մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստին։ Նա շատ լավ հանդիպում անցկացրեց Բարնլիի դեմ, բայց մենք չգիտենք՝ արդյոք նա կմնասնակցի եզրափակիչին, քանի որ քաղաքական դրդապատճառներ կան։

Ես չգիտեմ այս երկու երկրների միջև եղած խնդրի էությունը, բայց մենք ամեն բան անելու ենք, որ Մխիթարյանը մեզ հետ լինի։ Դա միայն մարզական խնդիր չէ։ Ամեն բան ինձանից չի կախված և ես չգիտեմ՝ որն է լուծումը»,- ասել է Էմերին։