Գլխավոր Նորություններ Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար նախատեսված ՀԱՄԱՐ 1 միջոցը. ահա, թե...

Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար նախատեսված ՀԱՄԱՐ 1 միջոցը. ահա, թե որն է այն

97

Ցավոք շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը պայամանավորված է օրգանիզմի՝ բավարար քանակությամբ (այնքան, որ պահպանվի արյան մեջ գլյուկոզային ճիշտ մակարդակը) ինսուլին արտադրել չկարողանալով:

Այսպիսով՝ շաքարային դիաբետով տառապողների արյան մեջ բարձր է լինում գլյուկոզայի մակարդակը, քանի որ նրանց ենթաստամոքսային գեղձը չի կարողանում անհարժեշտ քանակությամբ ինսուլին արտադրել:

Այնուամենայնիվ բժշկությունը դեռ չի գտել շաքարային դիաբետի վերջնական բուժումը, սակայն բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնք օգնում են վերահսկել հիվանդի վիճակը՝ տալով բնականոն կյանք վարելու հնարավորություն:

Ինսուլինն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն մինչ այդ բուժմանն անցնելը կարելի է փորձել նաև բնական միջոցներ: Բացի այդ, արդեն իսկ ինսուլին օգտագործելու դեպքում կարելի է նվազեցնել դրա քանակությունը և այդ կերպ խթանել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի ազատել օրգանիզմն ավելորդ հեղուկից և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Բաղադրությունը.

1 հատ պրաս (лук-порей) (արմատներով),
2 հատ թարմ բամիա,
2 լիտր հանքային ջուր:
Պատրաստման եղանակը.

Նախ հարկավոր է լավ լվանալ պրասն ու դրա արմատները, այնուհետև դնել դրանք մոտ 2 լիտր հանքային ջրի մեջ: Կտրել թարմ բամիաների ծայրերը, դնել դրանք հանքային ջրով լի շշի մեջ և թողնել 24 ժամ:

Օգտագործման եղանակը.

Այս դեղամիջոցը պատրաստելու հաջորդ օրը հարկավոր է խմել ջրի փոխարեն: Մի չափաբաժնի վերջանալուն պես անհրաժեշտ է պատրաստել նորը: