Գլխավոր Նորություններ «Այն կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել». Անի Կաղինյան

«Այն կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել». Անի Կաղինյան

724

Անի Կաղինյանը ֆեյսբուքում գրել է.

«Գիտեք չէ այն կինը ում փոխարեն թաղել են տատիկին չի մահացել։ Իր «հուղարկավորումից» երեք օր հետո զանգահարում է հիվանդանոցից իր քրոջը և նեղացած հարցնում. «Բա չեք զանգում, չեք հետաքրքրվում ձեր հիվանդ քույրը ինչպե՞ս է»։

Ու կարող է լինել սրան արդարացում, կարող է ինչ որ մեկը սա արդարացնել կամ ըմբռնումով մոտենալ այս հակամարդկային քայլին, ընտանիքը ի՞նչ մղձավանջի միջով է անցել։

Ցանկացած մարդ թող սա ընդունի իր հարազատի հետ կապված դեպք ու իր վերաբերմունքն արտահայտի այս ապիկար, անպատասխանատվության հանդեպ»։