Գլխավոր Նորություններ «Սաղ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին». Արամ...

«Սաղ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին». Արամ Գևորգյան

28

Արամ Գևորգյանի գրառումը.

«Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է՝ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ, եթե պահպանված է սոցիալական հեռավորությունը, այսօր ոստիկանները գնում են Արմնյուզ՝ Աբրահամ Գասպարյանին տուգանելու, որ եթերում դիմակ չի կրել․․․
Դուք հասկանո՞ւմ եք էս ամեն ինչի մառազմը:

Սաղ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին, ով առանց դիմակ ա, որովհետև 1,5 մետր հեռու է ու հետևել է Հեռուստառադիոխորհրդի նախագահ կոչին:
Դուք հիմա լռեք, շառից հեռու ապրեք, մինչև ձեր հետևից էլ կգան մի օր․․․

Հ․ Գ․ Նկարն՝ Արամ Անտինյանի էջից»: