Armlur.am-ի տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակ որոշում են կայացրել, թե Սահմանադրական դատարանում իրենց համար «ցանկալի» թեկնածուներից մեկը ով պետք է լինի: Ըստ լրատմավիջոցի տեղեկությունների, արդեն որոշված է, որ ՍԴ դատավորներից մեկը լինելու է ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Արտակ Զեյնալյանը:
Ըստ լրատվամիջոցի, իշխանություններն այս հարցում ներքին քննարկումներ են կազմակերպել եւ, կարելի է ասել, բոլորի համար Արտակ Զեյնալյանը «ցանկալի» թեկնածուն է եղել դատավոր առաջադրվելու համար: Նույնիսկ քննարկվել է, որ Արտակ Զեյնալյանը կարող է «լավ» թեկնածու լինել նաև Սահմանդրական դատարանի նախագահի համար:
Ինքը Զեյնալյանը հրաժարվել է պատասխանել ՍԴ նախագահի թեկնածու լինելու վերաբերյալ հարցին: