Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսն ու սեքսը. ինչ կանոններ պետք է պահպանել սեռական հարաբերություն ունենալիս

Կորոնավիրուսն ու սեքսը. ինչ կանոններ պետք է պահպանել սեռական հարաբերություն ունենալիս

2877

Հարվարդի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչ կանոններ պետք է պահպանել կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ սեռական հարաբերության ընթացքում: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:

Մասնագետները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսը կարող է նաև սեռական ճանապարհով փոխանցվել: Ուսումնասիրության հեղինակները զույգերին խորհուրդ են տվել խուսափել համբույրներից, լոգանք ընդունել սեռական շփումից առաջ և հետո, ինչպես նաև հարաբերության ընթացքում օգտագործել պաշտպանիչ դիմակներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև չինացի գիտնականներն էին հաստատել, որ կորոնավիրուսը կարող է սեռական ճանապարհով փոխանցվել: