Գլխավոր Նորություններ Լավ լուր՝ ուսուցիչների համար․ կառավարությունը նոր որոշում է կայացրել

Լավ լուր՝ ուսուցիչների համար․ կառավարությունը նոր որոշում է կայացրել

2015

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տանից: Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոցփաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար:

Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը: Կից ներկայացնում եմ գրությունը: Առողջ եղեք»,-գրել է նա։