Գլխավոր Նորություններ Թող հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի...

Թող հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

171

Մեր փաստաբանների ու Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ապացուցող փաստեր կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: «Ես հույս ունեմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ արդար որոշում կլինի, պնդում եմ, որ մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է»,- ասաց նա։  Հարցին՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների համար՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Թող հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել, ով է այդ ամեն ինչի մեջ մեղավոր, ինքն էլ պատասխանատվություն թող կրի, իսկ այն սկզբունքը, որ ասում են՝ դե, մեկը պետք է պատասխանատվություն կրի, դա սխալ է»: Ինչ վերաբերում է 0038 հրամանին և այն պնդումներին, թե զինված ուժերը մասնակցել են քաղաքական գործընթացներին, Լևոն Քոչարյանն ասաց. «Դուք ինչ-որ տեսակետ եք ասում, որը, երևի թե, այս դատավարության շարունակությունը պետք է ցույց տա: Դուք հիմա առաջ ընկնելով՝ ինչ-որ մարդկանց կողմից հրամցվող բաները որպես ճշմարտություն եք ներկայացնում: Ես շատ ուրախ կլինեմ, որ բաց դատավարություն լինի, ու այդ ամենն իր հանգուցալուծումը ստանա: Հիմա եթե ես տեսակետ հայտնեմ, սուբյեկտիվ է ընդունվելու»,- ասաց նա: Լևոն Քոչարյանն ակնկալում է, որ հոր խափանման միջոցը կվերացվի։  Խոսելով ձևավորված «Քոչարյանի աջակիցների դաշինք»-ի մասին, նա նշեց, որ չգիտի այդ դաշինքն ինչ կարող է փոխել, իսկ առաջին հավաքին հյուրի կարգավիճակով էր ներկա։