Գլխավոր Նորություններ Պայթուցիկի ահազանգ Դալմա Գարդեն մոլում. քաղաքացիները տարհանվել են

Պայթուցիկի ահազանգ Դալմա Գարդեն մոլում. քաղաքացիները տարհանվել են

41

Դալմա Գարդեն մոլում պայթուցիկի ահազանգ է ստացվել Ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին  հայտնել են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի եւ Ոստիկանության աշխատակիցները։

Նշենք, որ ռումբի ահազանգ ստացվել է նաեւ «Մեգամոլում»։