Գլխավոր Նորություններ Մի քանի արագ եղանակ ատամնացավից ազատվելու համար. օգնում է անգամ իմաստության ատամի...

Մի քանի արագ եղանակ ատամնացավից ազատվելու համար. օգնում է անգամ իմաստության ատամի ցավի դեպքում

923

Ատամնացավը այն ցավն է, որ կարող է տապալել անգամ ամենադիմացկուն մարդուն:

Ահա մի քանի եղանակ, որոնք կօգնեն այդ իրավիճակում.

Տաք աղաջուր

Խառնեք աղը գոլ ջրում և ողողեք ձեր բերանը այդ լուծույթով: Սա զգալիորեն կթեթևացնի ցավը:

Սոդայով մածուկ

Ուղղակի ձեր ատամի մածուկին սոդա ավելացրեք և մաքրեք ցավող ատամը: Սա պետք է որ րոպեների ընթացքում օգնի:

Սառույց դրեք

Ուղղակի սառույցով պարկը դրեք այտի այն հատվածին, որտեղ ցավող ատամն է:

Թեյի պարկիկներ

Թեյի պարկիկը ուղղակի դրեք ցավող ատամի վրա: Խորհուրդ է տրվում սև թեյ գործածել:

Մեխակ

Մեխակի յուղի թմրեցնող ազդեցությունը օգնում է թմրեցնել ցավող հատվածը, բացի այդ այս յուղն ունի նաև հակաբակտերիալ հատկություն:

Սոխ

Շատերի համար կարող է աբսուրդ հնչել սա, բայց, այո՛, սոխը ցավող ատամի վրա դնելը կարող է թեթևացնել ցավը: Միակ մինուսը հետո բերանից եկող սոխի հոտը կլինի:

boomsworld.ru