ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ակնկալում է, որ դատարանի կվերացնի Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու դատարանի ապօրինի որոշումը, ինչն ամրագրվել էր նաեւ ՍԴ որոշմամբ։ Այս մասին նա խոսել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է», – ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Ուզես-չուզես պետք է կալանքը տաս», – ասաց Լևոն Քոչարյանը՝ մեջբերելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում։