Գլխավոր Նորություններ Մանվել Գրիգորյանի գործով արգելվեց տեսանկարահանումը

Մանվել Գրիգորյանի գործով արգելվեց տեսանկարահանումը

105

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը։ 
Նիստին մասնակցում է նաև Մանվել Գրիգորյանը: Վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը դեռեւս բավարար չէ եւ նիստի ընթացքում հնարավոր է նրան բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջանա, ուստիեւ խնդրել դատարանին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս գան։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ: Դատավորը երկու րոպե ընդմիջոմ հայտարարեց, որպեսզի տեսանկարահանող սարքերը հանվեն նիստերի դահլիճից:

Հիշեցնենք՝ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Իսկ նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել առ այն, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։