Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով

10

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 535-ով, 18  հիվանդ մահացել է, որոնցից մեկի մահվան պատճառը վարակը չի եղել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 8-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 29820 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 մարդ, կատարվել է 125088 թեստավորում, առողջացել է 16907 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 521 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 164-ն են: