Գլխավոր Նորություններ Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում

Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում

58

Շրջակա միջավայրի նախարարությանից հայտնում են, որ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ՝ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։