Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 526-ով, 14 հիվանդ մահացել է, որոնցից մեկի մահվան պատճառը վարակը չի եղել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 9-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 30346 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 մարդ, կատարվել է 129166 թեստավորում, առողջացել է 18000 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 535 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 170-ն են: