Գլխավոր Նորություններ Թալանել են Արամ Անտինյանի ավտոմեքենան

Թալանել են Արամ Անտինյանի ավտոմեքենան

99

Երեկ՝ հուլիսի 8-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը, ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: