Գլխավոր Սպորտ Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը Յուվենտուսի Մ9 տարեկանների թիմում մեծ արդյունք է գրանցել

Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը Յուվենտուսի Մ9 տարեկանների թիմում մեծ արդյունք է գրանցել

146

Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը հանդես է գալիս Յուվենտուսի մինչև 9  տարեկանների կազմում։ Թիմի հետ մասնակցել է միջազգային մրցաշարի Մադեյրայում և ցույց է տվել բարձր արդյունք։

Առաջին հանդիպմանը Մարիտիմու Պեկինի դեմ ֆուտբոլիստը 7 գոլի հեղինակ է դարձել։ Ի վերջո Յուվենտուսը հաղթել է 25:0 հաշվով։ Կամաչիի հետ խաղում Ռոնալդուի որդին 5 գոլ է խփել, իսկ իր թիմը հաղթել է 15:1 հաշվով։

Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը Յուվենտուսի մինչև 9 տարեկանների թիմում հանդես է գալիս այն օրից, երբ իր հայրը 2018 թվականին Ռեալից տեղափոխվեց Յուվենտուս։