Գլխավոր Նորություններ Ինչի՞ց է մահացել Կարեն Վարդանյանը

Ինչի՞ց է մահացել Կարեն Վարդանյանը

1567

ArmDaily.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ մահացել է ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի հիմնադիր ու ղեկավար Կարեն Վարդանյանը:

ArmDaily.am-ը կապ հաստատեց Վարդանյանի եղբոր՝ Սուրենի հետ։ Նա մեզ տեղեկացրեց, որ չորս օր առաջ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

«Նա արյան վարակում է ստացել, վիճակը արդեն մի քանի օր է՝ շատ վատ էր։ Այս գիշեր մահացավ»,-ասաց նա։ Նա նաև ասաց, որ հոգեհանգստի վայրի և օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացել է Կարեն Վարդանյանը: «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»։