Գլխավոր Նորություններ Ողբերգական դեպք Երևանում․ երեխա է մահացել

Ողբերգական դեպք Երևանում․ երեխա է մահացել

414

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի  տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայր են ժամանում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Հիվանդանոց են ժանմանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Փարսադանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։