Գլխավոր Նորություններ Թուրքիայում ցմահ ազատազրկման են դատապարտել 53 մարդու կյանք խլած ահաբեկչին

Թուրքիայում ցմահ ազատազրկման են դատապարտել 53 մարդու կյանք խլած ահաբեկչին

112

Անկարայի ծանր հանցնագործությունների 9-րդ դատարանը հրապարակել է 2013թ. մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլըի քաղաքի քաղաքապետարանի շենքի առաջ  տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչի՝ Յուսուֆ Նազիթի դատավճիռը։

Այդ ահաբեկչական գործողության ժամանակ զոհվել էր 53 մարդ։ Որոտացել էր չորս պայթյուն: Դրանք կատարվել էին հեռակառավարվող սարքերի միջոցով:Իսկ կազմակերպիչը՝ Նազիթը, Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի ընթացքում կալանավորվել էր Սիրիայի Լաթաքիա քաղաքում։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը:

Դատարանը վճռել է նրան դատապարտել ցմահ ազատարկման:

Աղբյուր՝ ermenihaber.am