Գլխավոր Նորություններ «Կրակոցների ձայները լսվում են»․ պատգամավորները Տավուշում են

«Կրակոցների ձայները լսվում են»․ պատգամավորները Տավուշում են

612

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Տիգրան Կարապետյանն այս պահին գտնվում են Տավուշի մարզում։ Ինչպես հայտնի է, առավոտից հայ-ադրբեջանական սահմանին լարված է եւ պատգամավորները գնացել են՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Սիփան Փաշինյանը հայտնում է, որ քիչ առաջ իրենք եղել են Այգեպար գյուղում, որտեղ կրակոցների ձայները լսվում են, այցելել են նաև Տավուշ և Մովսես գյուղեր:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Աղբյուրը՝ armlur.am