Լուսանկարում՝ փոխնախարար Քերիմ Վալիեւը
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիեւն այսօր ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան հայկական կողմի կրակից սպանվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը:
Նա հայտնել է՝ իբր հայկական կողմը հարյուրավոր տուժածներ ունի, տեխնիկայի՝ մեծաքանակ կորուստ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ գեներալ Փոլադ Հաշիմովը ադրբեջանական բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ գնդապետ Իլգար Միրզեևը՝ հրետանու պետը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զոհերի թիվն այսպիսով, պաշտոնական տվյալներով, 6-ն է: Նրանցից մեկը, ինչպես երեկ հայտնել էինք, ԶՈՒ ավագ լեյտնենանտ է:
Հայկական կողմը զոհեր չունի, կա 5 վիրավոր, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ, 3-ը՝ պայմանագրային: