Գլխավոր Նորություններ «Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարը

«Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարը

794

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը:

«Ադրբեջանը պատասխան է տալու թե հայի, թե պատմության առաջ առհասարակ: Ինչպես տեղեկացանք ՊՆ մամուլից, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Խորհին ցավակցություններս եմ հայտնում զոհված հերոսների ընտանիքներին: Ադրբեջանը չի մարսելու իր հայատյաց վարքը, Ադրբեջանը պատասխան է տալու թե հայի, թե պատմության առաջ առհասարակ: Մեր Գրիշը…! Հավերժ փառք բոլորիդ, տղերք!»,- գրել է պատգամավորը: