Գլխավոր Նորություններ Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է. ունի եղբայր

Այսօր զոհված զինծառայողը Սիսիան համայնքից է. ունի եղբայր

1065

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայողներից Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր: ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, որը Սիսիան համայնքից  է, վերջինս նշեց, թե ճանաչում է զոհված զինծառայողի հորը:

Մեզ հետ զրույցում  պատգամավորը հայտնեց, թե այսօր է իմացել դեպքի մասին, շատ է ցավում եւ պատրաստվում է զրուցել զինծառայողի հոր հետ, այցելել նրանց: Պատգամավորի խոսքով՝ զոհված զինծառայողն ունի մեկ եղբայր: