Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Hermes-900 ԱԹՍ-ն ադրբեջանցիների միակ հույսն է եղել. մանրամասներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Hermes-900 ԱԹՍ-ն ադրբեջանցիների միակ հույսն է եղել. մանրամասներ

37

Ինչպես արդեն հայտնի է , ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։

Ի դեպ Hermes-900 ԱԹՍ-ն ադրբեջանցիների միակ հույսն էր, որով նպատակադրվել էին հաշվեհարդար տեսնել ՀՀ Զինված ուժերի դեմ , սակայն հույսերը ի չիք դարձան , քանի որ աշխարհում դեռես ոչ մեկի չէր հաջողվել խոցել այն եւ միայն ՀՀ Զինված ուժերը կարողացան ցույց տալ, որ կարող են խոցել այս մարտավարական անօդաչու սարքը:

Խոցման տեսանյութ է հրապարակել էր ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում։ Նշենք, որ Hermes 900 ԱԹՍ-ն շուրջ 20-ից մինչեւ 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու սարք է։

Ընդ որում, այսօր ՀՀ Զինված ուժերի կողմից իրականացրած թշնամու թիրախի խոցումն այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում