Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 554-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 554-ով

38

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 554-ով,15 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 16-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 33559 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 մարդ, կատարվել է 141410 թեստավորում, առողջացել է 21931 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 607 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 189-ն են: