Գլխավոր Արցախ Արցախի արդյունաբերական արտադրանքն աճել է 29 %-ով

Արցախի արդյունաբերական արտադրանքն աճել է 29 %-ով

156

Անցած տարում Հանրապետությունում թողարկվել է շուրջ 125 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նկատմամբ ապահովելով ավելի քան 29 տոկոս աճ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ավելացրել, որ մեր տնտեսության կարեւոր հիմքերից է արդյունաբերությունը: «Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում, ինչպես եւ նախորդ տարի, գերակշիռ մաս է կազմել հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում բաժինը` ավելի քան 55 տոկոս, մշակող արդյունաբերությունը կազմել է մոտ 23 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարումը` շուրջ 22 տոկոս: Արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունների թիվը ավելացել է 21-ով` կազմելով 416, իսկ աշխատողների թվաքանակը աճել է 200-ով՝ կազմելով 6518»,- նշել է Բ. Սահակյանը: