Գլխավոր Նորություններ Հիվանդանոցի պացիենտին ճանաչել են մահացած եւ տարել դիահերձարան

Հիվանդանոցի պացիենտին ճանաչել են մահացած եւ տարել դիահերձարան

23

Hraparak.am-ը գրում է.

Կոլումբիայում սխալմամբ հիվանդանոցի պացիենտին ճանաչել են մահացած եւ տարել դիահերձարան։ Նրա հարազատները արդեն դիահերձարանում են հայտնաբերել, որ վերջինս մահացած չէ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Ըստ հրապարակման, 67 տարեկան Խուան Խոսե Մունոս Ռոմերոն հոսպիտալացվել է բարձր զարկերակային ճնշմամբ։ Հուլիսի 6-ին բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է։ Հարազատները, սակայն չեն հավատացել եւ պահանջել են, որպեսզի իրենց ցույց տան Ռոմերոյի դիակը։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, բժիշկները հրաժարվել են կատարել պահանջը։ Ավելի ուշ, Ռոմերոյի դուստրը կարողացել է մուտք գործել դիահերձարան եւ տեսնել հոր դիակը։ Նա նկատել է, որ Ռոմերոյի մարմինը շնչում է։ Բժիշկները փորձել են համոզել, որ դա այդպես չէ, սակայն դուստրը վերցրել է հորը այդ բուժհաստատությունից եւ տեղափոխել այլ հիվանդանոց, որտեղ Ռոմերոն այժմ շարունակում է բուժումը։