Գլխավոր Նորություններ Հենց առաջին օրը զանգել եմ Դավիթ Տոնոյանին. 200 հոգի հավաքվել էինք, որպեսզի...

Հենց առաջին օրը զանգել եմ Դավիթ Տոնոյանին. 200 հոգի հավաքվել էինք, որպեսզի կարիք եղած դեպքում գնայինք. Առաքել Մովսիսյան

795

Հենց առաջին օրը զանգել եմ Պաշտպանության նախարարին, իմ ընկերները՝ 200 հոգի հավաքվել էինք, որպեսզի կարիք եղած դեպքում ցուցում տային՝ գնայինք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան ազատամարտ մասնակից Առաքել Մովսիսյանը։ 

Մովսիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ու ասել, որ իրավիճակին տիրապետում են ու եթե կարիք լինի ինքը կզանգի։ 

 «Մեր զինվորների ցավը տանեմ։ Շատ լիարժեք տիրապետում են իրավիճակին, դրա հետ մեկտեղ պետք է չթողնել, որ թշնամին մտածի, կես քայլից պետք է հակահարված տրվի, որպեսզի չկարողանան մտածեն հետագայի մասին։ Մեր համար ամեն մի զինվորը թանկ է, ինձ հետաքրքիր չէ 20 հատ իրենք մեռնեն, մեր մի զինվորը իրենց 20 հատն էլ, 50 հատն էլ 100 հատն էլ արժի։ Աշխատենք ինչքան հնարավոր է զոհ չունենանք, իհարկե պատերազմը լավ բան չի, բայց մեր մի զինվորը իրենց 100 զինվորի հետ էլ չենք փոխի, ես կուզենայի, որ զոհ չունենայինք, բայց ցավոք սրտի պատերազմ է, պիտի չթողնենք իրենք մտածեն»,- ասաց Մավսիսյանը։ 

Նրա խոսքով նոր դիրքը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի և զգոնությունը երբեք պետք չի կորցնել. «Թշնամուն եթե քամակդ դեմ տվիր, մինչև վերջ էթալու ա, ոչ մի հետդարձ չպետք է լինի, ոչ մի պոստ չպետք է նրանց զիջել»։