Գլխավոր Նորություններ ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան

ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան

30

Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսևորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։ 

Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը և դիրքապահ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, և իր հետևողական աշխատանքով, հնարավոր է դարձրել այն արդյունքը, որին մենք բոլորս ականատես եղանք այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը։

«Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսևորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։

Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը և դիրքապահ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, և իր հետևողական աշխատանքով, հնարավոր է դարձրել այն արդյունքը, որին մենք բոլորս ականատես եղանք այս շաբաթվա ընթացքում։

Մենք հիմնականում հիշում ենք մեր զինվորականներին միայն երբ թշնամին մոտենում է մեր սահմանին։ Եթե մենք ցանկանում ենք, որ թշնամին երբեք չմոտենա մեր սահմանին, մենք պետք է գնահատենք ու արժևորենք մեր զինվորականներին, և պատրաստ լինենք նրանց աջակցել ոչ միան կռվի օրերին, այլ նաև խաղաղ ժամանակ, ոչ միայն հաղթանակի դեպքում, այլև կորուստների, քանի որ պատերազմում երկուսն էլ պատահում է։

Ես ցանկանում եմ այսօր շնորհակալություն հայտնել մեր Բանակային 3-րդ կորպուսի ղեկավարությանը, բոլոր հրամանատարներին և զինվորներին՝ մեր երկրի սահմանները անառիկ պահելու համար։ Հատուկ ցանկանում եմ արժևորել կորպուսի հրամանար գեներալ Գրիգորի Խաչատուրովին, և ներկայումս Գլխավոր շտաբի պետ, իսկ նախկինում նույն կորպուսի երկարամյա հրամանատար գեներալ Օնիկ Գասպարյանին, որոնց հետևողական ջանքերով այսօր մենք ունենք այդ հզոր մարտական ստորաբաժանումը, և ի դեմս իրենց՝ բոլոր հրամանատարներին ու զինվորներին, որոնց սխրանքով այսօր բոլորս կարող ենք հպարտանալ։

Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները և զինվորները, և կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»,- գրել է Չալաբյանը։