Գլխավոր Նորություններ Կրակոցներ եղել են Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Կրակոցներ եղել են Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

58

Երեկ ամբողջ գիշեր ՀՀ ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 խախտում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք, այդ թվում՝ մեծ տրամաչափի։ Չի կիրառվել հրետանային և ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, Նախիջևանյան հատվածում», –  հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։