Գլխավոր Նորություններ Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը․...

Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը․ Մնացական Բիչախչյան

71

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ձեր կյանքի գնով անառիկ եք պահում մեր սահմանները, մեր հայրենի հողը: Մեր երեխաները քնում են հանգիստ, իսկ ձեր երեխաների քունը այս օրերին հարամ է անում թշնամին:

Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը:

Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ, երեխաների տեղափոխումը Երևան կիրականացնեմ անձամբ ես, սեփական պատասախանատվությամբ: