Գլխավոր Նորություններ Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

141

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը՝ նշելով Մոսկվայի պատրաստակամությունը միջնորդական ջանքեր գործադրելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կարծիքների մանրամասն փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասել նա:

«Անհանգստություն է հայտնվել շարունակվող էսկալացիայի մասով, ընդգծվել է հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև` միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը»,-հավելել է Պեսկովը: