Գլխավոր Արցախ ՊԲ հակաօդային ստորաբաժանումները խոցել են «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք

ՊԲ հակաօդային ստորաբաժանումները խոցել են «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք

97

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն