Գլխավոր Նորություններ Սա «Սև սար»-ն է, արդեն քանի օր է, ինչ հայկական ստորաբաժանումները հսկում...

Սա «Սև սար»-ն է, արդեն քանի օր է, ինչ հայկական ստորաբաժանումները հսկում են այդ «ամրոց» տանող ճանապարհը. Իոաննիսյան

288

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա «Սև սար»-ն է ու դրա վրա գտնվող ադրբեջանական դիրքը:

Զինվորականներն ասում են, որ «դիրք չի, ժամանակակից ամրոց է»: Այն շատ վտանգավոր է Մովսես, Այգեպար և այլ գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար:

Բայց արդեն քանի օր է, ինչ հայկական ստորաբաժանումները հսկում են այդ «ամրոց» տանող ճանապարհը, ինչը և հունից հանում է ոմանց:

Նկարներում խոշորացումը աճման կարգով է, նկարել եմ այսօր Չինարիի կողմերից: