Գլխավոր Նորություններ Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի․ Հայերը հավաքվել...

Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի․ Հայերը հավաքվել ու գնել են մոսկովյան շուկայից հանված ծիրանը․ Տեսանյութ

35

Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Փափազյանը իր էջում հրապարակել է տեսանյութ և տեղեկացրել, որ մի քանի ժամվա մեջ Մոսկվայի հայությունը եկել է շուկա ու գնել ֆուռերի ծիրանը։

«Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի…
Այ սենց ենք մենք, երբ համախմբվում ենք, իսկ թշնամին թող տենա ու իմանա, որ մեր հայրենասիրության ուժը մեր իրար սիրելու մեջ ա, ոչ թե հակառակորդին ատելու: Դրա համար էլ մենք միշտ հաղթող ենք ու հաղթելու ենք:
Հա, Լեռնային Ղարաբաղն էլ, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

«Մեդիալաբը» տեղեկացրել էր, որ հայկական գյուղմթերք, մասնավորապես, ծիրան արտահանողներն այս օրերին լուրջ խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանի շուկաներում, որտեղ հիմնական առևտրականները ադրբեջանցիներն են, նրանք չեն կարողանում իրացնել ապրանքը։ Խնդիրը սրվել է հատկապես Մոսկվայի հայտնի Food City-ի շուկայում, որի սեփականատերը հրեա գործարար Գոդ Նիսանովն է, որն արմատներով Ադրբեջանից է։

Շուկայի այն հատվածը, որտեղ հայկական բեռնատարներն էին կանգնում, դատարկ էր։

https://www.facebook.com/GorPapazyan/videos/10222316218790983/?t=2

Աղբյուրը՝ medialab.am