Գլխավոր Նորություններ «Ականջներիդ օ՛ղ արեք, իսագուլյանական որակի կենդանիներ. Այսպես ենք հաղթում թշնամուն…». Լյովա Եղիազարյան

«Ականջներիդ օ՛ղ արեք, իսագուլյանական որակի կենդանիներ. Այսպես ենք հաղթում թշնամուն…». Լյովա Եղիազարյան

69

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր ցավը տանեմ։

Մոսկվայում շուկայի ադրբեջանցի տերերը թույլ չեն տալիս ծիրանով բեռնված հայկական ֆուրերը մտնեն շուկա։ Որպեսզի ծիրանը չփչանա, Մոսկվայի և մերձմոսկովյան հազարավոր հայեր գնեցին ամբողջ ծիրանը։ Մի երիտասարդ, որը կտրել էր 200 կմ ճանապարհ, գնել էր 30 արկղ։

Այսպես ենք հաղթում թշնամուն։
Ականջներիդ օղ արեք իսագուլյանական որակի կենդանիներ»։