Գլխավոր Նորություններ Մոսկվայի հյուրանոցներից մեկում գտել են Աննա Համբարձումյանի դին

Մոսկվայի հյուրանոցներից մեկում գտել են Աննա Համբարձումյանի դին

1011

Մոսկվայի «Պյոտր Առաջին» էլիտար հյուրանոցում գտել են Ինսթագրամի հայտնի բլոգեր, էքստրասենս Աննա Համբարձումյանի դին։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։

Նա հայտնի է «Թագուհի» մականունով, մասնակցում էր բազմաթիվ հեռուստաշոուների։ Ինսթագրամում ունի 360 հազար հետևորդ։

Ըստ աղբյուրի, նրա մարմինը հյուրանոցի համարում գտել են մահը վրա հասնելուց հինգ ժամ անց։ Նրա կողքին հայտնաբերել են «Նուրոֆեն»-ի դեղահաբեր։ Մարմինը տեղափոխվել է դիահերձարան։

Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։