Գլխավոր Նորություններ «Մարգարիʹտա, փոխիʹր ազգանունդ». ստորագրահավաք Change.org-ում

«Մարգարիʹտա, փոխիʹր ազգանունդ». ստորագրահավաք Change.org-ում

224

Change.org-ում ստորագրահավաք է «Մարգարիʹտա, փոխիʹր ազգանունդ» պահանջով: «Հաշվի առնելով, որ Մարգարիտա Սիմոնյանը իր հայկական արմատների մասին հիշում և դրանց մասին հիշատակումն օգտագործում է բացառապես այն դեպքերում, երբ փորձում է վնասել Հայաստանի շահերին, պահանջում ենք նրան փոխել ազգանունը (հեռացնել «յանը») և այլևս երբեք չփորձել ասոցացվել Հայաստանի և հայերի հետ։ Մեզ համար մեր երկրի և ժողովրդի իմիջը կարևոր է, իսկ Մարգարիտա Սիմոնյանը ակնհայտորեն փչացնում է այն:

Խնդրում ենք ստորագրելուց բացի նաև կիսվել սոցիալական ցանցերում։ Կիսվելիս պարտադիր տեղադրեք նաև այս հայերեն տեքստը»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:

mamul.am