Գլխավոր Նորություններ Գոհար Ավետիսյանը 8.5 տոննա ծիրան ու դեղձ է գնել հայերից

Գոհար Ավետիսյանը 8.5 տոննա ծիրան ու դեղձ է գնել հայերից

719

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը, բազմաթիվ հայերի նման, դժվարին պահին սատարել է իր հայրենակիցներին և հիշեցրել, որ մեր ուժը միասնության մեջ է։

Ռուսաստանաբնակ hայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին դիմահարդարը գրել է  Instagram-ի իր էջում։

«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցուց, առավոտյան 10-00-ից։ Մեր ուժը միասնության մեջ է։ Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի կտորը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք  թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։