Գլխավոր Նորություններ Ողբերգական վթար Շիրակի մարզում. 9-ամյա երեխա է մահացել. եւս 6 երեխա վնասվածքներ...

Ողբերգական վթար Շիրակի մարզում. 9-ամյա երեխա է մահացել. եւս 6 երեխա վնասվածքներ է ստացել

530

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կ. Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց են տեղափոխվել Գոգհովիտ գյուղի բնակիչներ, 2-ամյա Սյուզի Հ.-ն, 7-ամյա Անահիտ Հ.-ն, 6-ամյա Էրիկ Հ.-ն, մի քանի ամսական Մարի Հ.-ն, 5-ամյա Յուրիկ Հ.-ն, 10-ամյա Լիլիթ Թ.-ն, ովքեր տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, 21-ամյա Ա. Վարդանյանն ու 29-ամյա Օ. Վանցյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Կոլյա Հ.-ն տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց: