Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի վարակման 104 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի վարակման 104 նոր դեպք է գրանցվել

182

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 104-ով,9 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 20-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 34981 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 մարդ, կատարվել է 147108 թեստավորում, առողջացել է 23502 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 650 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 209-ն են: