Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվեց

ՀՐԱՏԱՊ. Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվեց

128

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատավորներին կալանավորում են։ Գրում է Հրապարակը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել: