Գլխավոր Նորություններ Ցավալի լուր․ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

Ցավալի լուր․ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

157

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

«Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։

Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»,- հայտնել է Դերձյանը: