Գլխավոր Տեսանյութեր «Ի՞նչն է զսպում Թուրքիային չներխուժել Հայաստան այնպես, ինչպես ներխուժեց Սիրիա, Լիբիա, Իրաք...

«Ի՞նչն է զսպում Թուրքիային չներխուժել Հայաստան այնպես, ինչպես ներխուժեց Սիրիա, Լիբիա, Իրաք և Կիպրոս». Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

450

Թուրքիան տարածաշրջանում վարում է հստակ ապակառուցողական քաղաքականություն. բավական է հայացք գցել անգամ սառած կոնֆլիկտների վրա և տեսնել, թե ինչպե՞ս է դրանք Թուրքիան կա՛մ թեժացնում, կա՛մ հրահրում։ Տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտներում առկա է թուրքական ներկայությունը՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում ընթացող գործընթացները դրա վառ ապացույցն են, և երբ նայում ենք աշխարհի քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ Կովկասը պետք է լինի թուրքական ապակառուցողական թիրախներից մեկը, իսկ այս տարածաշրջանում իրավիճակի թեժացման ամենահարմար հարցն այդ պետության համար Արցախի հիմնախնդիրն է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։